Ուրբաթ, 24 Նոյեմբերի 2017

Օրացույց

« Նոյեմբեր 2017 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 25-ին այցելել է Մարտակերտի եւ Շահումյանի շրջաններ, տեղում ծանոթացել Վարդենիս-Մարտակերտ մայրուղու տարբեր հատվածներին:

Նոր Կիլիկիա

Երկուշաբթի, 06 Մարտի 2017 02:47

Նոր Կիլիկիա թաղամասը, որ գտնվում է Մարտակերտի շրջանի Կիչան և Նոր Ղազանչի գյուղերի հարևանությամբ, հիմնադրվել է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության առաջնորդարանի, ի դեմս Արամ Ա Վեհափառի նախաձեռնությամբ: Թաղամասում կառուցվել է շուրջ 32 բնակելի առանձնատուն` բոլոր ենթակառույցներով: Այս ծրագիրը փոխել է 32 ընտանիքների կեցության պայմանները: Բնակարանատերերը ՊԲ զինծառայողների, զոհված ազատամարտիկների և բազմազավակու երիտասարդ  ընտանիքներ են:

Սպայական ընտանիքների համար կառուցված շենքի շինարարությունը սկսվել է նախորդ տարվա փետրվարից: Պատվիրատուն և վերահսկողության պատասխանատուն ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունն է, կապալառուն` ,,Եվրոստրոյ,, ՍՊԸ-ն: Շենքը կառուցվել է Մատաղիս համայնքի հարակից զորամասի սպայական ընտանիքների համար, մոսկվաբնակ բարերար Ռուբեն Ցոլակի Գրիգորյանի ֆինանսական միջոցներով: Նորակառույցը շահագործման է հանձնվել 2016 թվ. փետրվարի 16-ին: Բացման արարողությանը մասնակցել է նաև ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը:

Ստեփանակերտի 1-ին դպրոցը

Ուրբաթ, 22 Հունվարի 2016 21:50

2014-2015 ուսումնական տարին Ստեփանակերտի Խ.Աբովյանի անվան համար 1 հիմնական դպրոցի մանկավարժական ու աշակերտական կազմը սկսել են նոր պայմաններում: Բացման հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: Դպրոցական մասնաշենքը կառուցվել է ռուսաստանաբնակ բարերար Նիկոլայ Սարկիսովի ֆինանսական միջոցներով: Շինարարության պատվիրատուն Քաղաքաշինության նախարարությունն է, կապալառուն` ,,Պանտ,, ՍՊԸ-ն:

Ստեփանակերտի 6-րդ դպրոց

Ուրբաթ, 22 Հունվարի 2016 21:20

Ստեփանակերտի  համար  6 դպրոցի շենքը, որն ունի  25 դասասենյակներ, լաբորատոր և համակարգչային կաբինետներ, նախատեսված՝  650 աշակերտի  համար, շահագործման է հանձնվել 2014 թվականի  սեպտեմբերին։ Դպրոցի կառուցման ֆինանսական ծախսերը հոգացել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հովանավորությամբ՝  ընդհանուր առմամբ կատարելով  ավելի քան 1 միլիարդ 654 միլիոն դրամի ներդրում։ Կրթօջախի համալրը համապատասխանում է շինարարական արդի չափանիշներին: Շինարարության պատվիրատուն ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունն է:

Մայրաքաղաք Ստեփանակերտում 2015 թվականի նոյեմբերի 21-ին,  շահագործման հանձնվեց ՊԲ սպայակազմի համար կառուցված նոր թաղամասը: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ և ԼՂՀ իշխանության ներկայացուցիչներ,  Հայակական ԶՈՒ բարձրաստիճան սպաներ, քաղաքացիներ և հյուրեր, հայկական  երկու հանրապետությունների Նախագահներ Սերժ Սարգսյանի և Բակո Սահակյանի գլխավորությամբ: 176 սպաների ընտանիքներ տոնեցին իրենց բնակարանամուտը: Նոր թաղամասը գտնվում է Ստեփանակերտի Հովհ. Թումանյանի անվան փողոցում` ,,Արցախ,, թաղամասի հարևանությամբ:

Լուսանկարն արվել է  թռչնի թռիչքի բարձրությունից. Մեդիատոն

 

Ստեփանակերտի Արցախ թաղամասը

Ուրբաթ, 22 Հունվարի 2016 20:35

,,Արցախ,, թաղամասը շագործման է հանձվել 2012 թվականին: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ և ԼՂՀ նախագահները: Թաղամասում պետության կողմից անվճար հիմունքներով բնակարաններ են ստացել մի քանի տասնյակ ընտանիքներ: Բնակարանամուտ նշողների մեջ հիմնականում ԼՂՀ ՊԲ  զինծառայողներ են և արցախյան ազատամարտի մասնակիցների ընտանիքներ:

Իշխանաձոր

Ուրբաթ, 22 Հունվարի 2016 20:10

ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում կառուցվում են 37 բնակելի տներ հայրենադարձության ծրագրի շրջանակներում: Ծրագիրը կյանքի է կոչվել ,,Շահում ես դու, շահում է երկիրը,, Արցախի ազգային վիճակախաղի տոմսերի իրացումից ստացված շահույթով: Շինարարությունն ընթացքի մեջ է: