Երեքշաբթի, 19 Հունիսի 2018

Օրացույց

« Հունիս 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  


Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական 4-րդ համաժողովը կկայանա Արցախում

Հինգշաբթի, 12 Ապրիլի 2018 11:51

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և ԱՀ քաղաքաշինության նախարարության աջակցությամբ հոկտեմբերին Ստեփանակերտում կկայանա ճարտարապետների և ճարտարագետների համահայկական 4-րդ համաժողովը:

Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ասոցիացիային 2 տարի առաջ միացել են նաև Արցախի ճարտարապետներն ու նախագծող կազմակերպությունները: Համաժողովն առիթ է ստեղծելու հայկական միջավայրին ներկայացնելու տեղի ճարտարապետական դպրոցը: Բացի այդ, այն հարթակ է ստեղծելու Հայաստանում և սփյուռքում ապրող ճարտարապետների փորձի փոխանակման համար, բացելով համագործակցության նոր ուղիներ:

 

Արցախը համաժողովին ավելի ներկայանալի դարձնելու համար այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Այդ նպատակով այսօր քաղաքաշինության նախարարությունում հանդիպում է տեղի ունեցել ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության համանախագահ Քաթարում ապրող, արցախյան արմատներով`Գոհար Թութունջյանի, և նույն ընկերության գործադիր տնօրեն Արփինե Դանիելյանի հետ:

 

Գործընկարները քննարկել են առաջիկա անելիքները, հստակեցրել օրակարգը: Նշենք, որ համաժողովի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Երևանում, այնուհետև տարբեր երկրներից պատվիրակություններն ու հյուրերը կժամանեն Արցախ, կաշխատեն տեղի համանուն կառույցների ներկայացուցիչների հետ՝ 5 ուղղություններով:

 

Ավելին այս բաժնում