Կիրակի, 22 Ապրիլի 2018

Օրացույց

« Ապրիլ 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            


Ստեփանակերտը նոր մանկապարտեզ կունենա

Չորեքշաբթի, 04 Ապրիլի 2018 11:16

Ստեփանակերտի Տ.Մեծ 33 փողոցի առաջին հարկի ոչ բնակելի տարածքը մանկապարտեզի համար վերափոխվում է: Շինարարական աշխատանքները սկսված են:

Արցախի քաղաքաշինության նախարարության պատվերով ,,Գրանդ Բիլդինգ,, նախագծող կազմակերպությունը մշակել է նոր մանկապարտեզի նախագիծը: Նախակինում այստեղ գործում էր Ստեփանակերտի ամենահայտնի ռեստորաններից մեկը: Ներկայումս ,,Արաքս գրուպ,, կապալառու կազմակերպությունն ապամոնտաժման աշխատանքներ է իրականացնում: 

 

Նախադպրոցական հաստատության տարածքի ընդհանուր մակերեսը 760քմ է: Այստեղ 3 խումբ է գործելու: Նախատեսվում է հաստատությունը կառուցել արդի ստանդարտներին համապատասխան` ժամանակակից շինանյութերով, էվակուացիոն ելքով, առանձին խմբերի համար` ննջարաններով, խաղասրահներով ու սանհանգույցներով:

 

Մանկապարտեզի հատկացված տարածքը բարեկարգվելու է, հետագայում ամբողջությամբ ցանկապատվելու: Բակում բացօդյա խաղահրապարակ է կառուցվելու, տեղադրվելու են տաղավարներ, մանկական ատրակցիոններ:

 

Ավելին այս բաժնում