Շաբաթ, 26 Մայիսի 2018

Օրացույց

« Մայիս 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      


Շարունակվում է Ստեփանակերտի ծայրամասային փողոցների բարեկարգման ծրագիրը

Ուրբաթ, 02 Մարտի 2018 10:35

Ստեփանակերտի մի շարք ծայրամասային փողոցներում և երկրորդային ճանապարհահատվածներում շարունակվում են բարեկարգման ու վերանորոգման աշխատանքները:

 Արցախի քաղաքաշինության նախարարության պատվերով ընթացիկ տարում շարունակվել է 2016 թվականից սկսած ծայրամասային փողոցների բարեկարգման ծրագիրը: Այս պահի դրությամբ աշխատանքները հիմնականում ծավալվել են ,,Հայկավան,, թաղամասի բարեկարգման ուղղությամբ:

 

 

Նախարարությունն ,,Այգ,, ՍՊԸ-ին է վստահել մայրաքաղաքի Գարեգին Նժդեհ, Արսեն Ամիրյան,Մարիետտա Շահինյան և Հովհ.Շիրազ փողոցների բարեկարգման ծրագրի նախագծի մշակումը:

 

 

Ներկայումս ընկերությունը  նախագծանախահաշվային փաստաթղթերն է պատրաստում, որից հետո կհայտարարվի մրցույթ` ծրագիրը կյանքի կոչելու համար:

 

 

Նշված փողոցներում  նախատեսվում է ամբողջությամբ բարեկարգել և ասֆալտապատել ճանապարհները, վերափոխել ներքին կոյուղացանցը, կառուցել ջրամատակարարման և ջրահեռացման նոր համակարգեր: 

 

 

Ստեփանակերտի ծայրամասային փողոցների բարեկարգումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին.

 

Ավելին այս բաժնում