Շաբաթ, 26 Մայիսի 2018

Օրացույց

« Մայիս 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      


Բարեկարգվում են Ստեփանակերտի ծայրամասային փողոցները

Ուրբաթ, 23 Փետրվարի 2018 11:05

Ստեփանակերտի ,,Հայակավան,, թաղամասում շարունակվում են ծայրամասային փողոցների վերանորոգման աշխատանքները:

Ծրագորով նախատեսված է ամբողջությամբ բարեկարգել փողոցները: Տարածքում այժմ աշխատող ,,Վիրաժ,, ԱԿ և ,,Քարավան,, ՍՊԸ կազմակերպությունները հարթեցման աշխատանք են կատարում: Սողանքային  գոտիներում ճանապարհի եզրերին կառուցում են հենապատեր:

 

Նոր ճանապարհները նաև կահավորված կլինեն անհրաժեշտ կառույցներով: Նախատեսված է  ինժեներական կոմունիկացիաների` հեղեղատար կոյուղու, անձրևընդունիչների, կենցաղային կոյուղիների, ջրատարների կառուցում: 

 

Բարեկարգվող փողոցներում կտեղադրվեն նոր էլեկտրական հենասյուներ և լամպեր գիշերային լուսավորության համար:

 

Աշխատանքնեն իրականացվում են պետբյուջեի միջոցների հաշվին և կավարտվեն մինչև տարեվերջ:

 

 

Մանրամասները շուտով` ,,Շինհարթակ,, հեռուստաէջում.

 

Ավելին այս բաժնում