Կիրակի, 22 Ապրիլի 2018

Օրացույց

« Ապրիլ 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            


Բնակարանամուտ Ստեփանակերտի Ա.Մանուկյան 120-ում

Չորեքշաբթի, 31 Հունվարի 2018 14:20

Ստեփանակերտի Ալեք Մանուկյան 120 հասցեի նախկին Ղարմետաքսկոմբինատի հանրակացարանում այսօր շահագործման են հանձնվել առաջին մուտքի 20 բնակարանները:

Նախկինում այստեղ ապրում էր շուրջ 71 ընտանիք: Շենքը 2015 թվականին ապամոնտաժվել է և համապատասխանեցվել քաղաքաշինական նորմերին: Այստեղ ընդհանուր առմամբ 50 բնակարան է լինելու, որոնք իրենց տեսքով ու հարմարություններով  չեն զիջելու նորակառույց շենքերի բնակարաններին: 

 

20 ընտանիք այսօր բնակարանամուտ է տոնել: Նրանք բոլորն էլ այս օրվան շատ երկար են սպասել: Բնակիչներին բանալիները հանձնել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության բնակարանային հարցերի վարչության պետ Արթուր Մուսայելյանը:

 

Նախկին Ղարմետաքսկոմբինատի հանրակացարանի վերանորոգման-վերակառուցման աշխատանքներն իրականացվում է ԱՀ պետբյուջեի միջոցներով: Ներկայում ,,Գրանդ ալյանս,, ընկերությունը շարունակում է աշխատանքը  նույն շենքի 2-րդ և 3-րդ մուտքերի 30 բնակարաններում: 

 

Ավելին այս բաժնում