Շաբաթ, 24 Փետրվարի 2018

Օրացույց

« Փետրվար 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28        


Ստեփանակերտի N9 դպրոցի 3-րդ մասնաշենքում շարունակվում են վերակառուցման աշխատանքները

Չորեքշաբթի, 10 Հունվարի 2018 22:35

Կրթօջախի երկու մասնաշենքերի վերանորոգման և վերակառուցման աշխատանքները սկսվել են 2015 թվականին և շահագործման են հանձնվել 2017-ի ուսումնական տարվա սկզբին: 

Առաջին 2 մասնաշենքերում կատարվել է պատերի ամրացում, կառուցվել է նոր տանիք, փոխվել են հատակներն ու առաստաղները, տեղադրվել են դռներ և լուսամուտներ, ինչպես նաև կառուցվել՝ նոր կաթսայատուն: Դպրոցն ամբողջությամբ վերազինվել է նոր գույքով. այժմ դասապրոցեսն իրականացվում է 2 մասնաշենքերում և ամբողջությամբ համապատասխանում է ժամանակակից պահանջներին: 

 

Ներկայում վերանորոգման աշխատանքներ են ծավալվել դպրոցական շենքի 3-րդ մասնաշենքում, որի կապիտալ վերանորոգումն ընթացքի մեջ է:Այս աշխատանքներին զուհագեռ՝ դպրոցի բակում կառուցվում է 750քառ./մ մակերեսով մարզահրապարակ: 3-րդ մասնաշենքն ու մարզահրապարակի շահագործումը նախատեսվում է գալիք ուսումնական տարվա սկզբին:

 

Հ.Թումանյանի անվան N9 դպրոցի կապիտալ վերանորոգման-վերակառուցման ծրագիրը կյանքի է կոչվում ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամի և Արցախի կառավարության համատեղ ֆինանսավորմամբ: Շինարարությունն իրականացնում է ,,Խաչեն,, ՓԲԸ-ն, աշխատանքները համակարգում է Քաղաքաշինության նախարարությունը:

 

 

Ավելին այս բաժնում