Երեքշաբթի, 24 Ապրիլի 2018

Օրացույց

« Ապրիլ 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            


Ա.Մանուկյան 120ա հասցեի նախկին հանրակացարանի շենքի առաջին հատվածը պատրաստ է շահագործման

Չորեքշաբթի, 10 Հունվարի 2018 21:48

Հանրակացարանի շենքի վերափոխման, վերակառուցման աշխատանքները 2015 թվականին հաստատվել է կառավարության ծրագրով՝ պետական բյուջեի միջոցների հաշվին:

Ստեփանակերտի Ալեք Մանուկյան փողոցի 120ա հասցեում գտնվող հանրակացարանի շենքն ունի 3 մուտք, ընդհանուր 50 բնակարան: Առաջին մուտքի 20 բնակարաններն արդեն պատրաստ են շահագործման: Բնակարանների շահառուները նախկինում այստեղ ապրողներն են, ովքեր այժմ տեղափոխվել են այլ բնակարաններ, իսկ բնակվարձը հոգում է պետությունը:

 

Շենքի առաջին հատվածը /20 բնակարան/ ամբողջությամբ ապամոնտաժվել և վերանորոգվել է, համապատասխանեցվել  քաղաքաշինական նորմերին՝ անհրաժեշտ ենթակառուցվածքներով: Առաջին փուլում փոխվել է շենքի տանիքը, ավելացվել են նոր սենյակներ, պատշգամբներ, ամբողջությամբ վերափոխվել է ներքին կոյուղացանցը, էլեկտրական և ջրամատակարարման գծերը: Յուրաքանչյուր բնակարանում տեղադրվել է ջեռուցման նոր համակարգ: Շենքի տարածքը կբարեկարգվի շենքն ամբողջությամբ վերանորոգելուց հետո:

 

Առաջիկա օրերին նախատեսվում է բնակարանների բաշխումը՝ վիճակահանության սկզբունքով: 

 

Շինարարությունն իրականացնում է ,,Գրանդ ալյանս,, ՍՊԸ-ն: Պատասխանատուն՝ Քաղաքաշինության նախարարությունն է: Իսկ բնակարանների հանձնումը կիրականացնի ԱՀ Աշատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ավելին այս բաժնում