Կիրակի, 22 Ապրիլի 2018

Օրացույց

« Ապրիլ 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            


Ավարտման փուլում է Ա.Մանուկյան 120ա հասցեի հանրակացարանի առաջին հատվածը

Հինգշաբթի, 26 Հոկտեմբերի 2017 07:01

Ստեփանակերտում, Ալեք Մանուկյան 120ա հասցեի հանրակացարանը, որի առաջին հատվածի վերակառուցումը սկսվել էր 2015-ին, այժմ ավարտման փուլում է: Այստեղ կատարվում են վերջին աշխատանքները:

Հանրակացարանի շենքն ամբողջությամբ վերանորոգվել և համապատասխանեցվել է քաղաքաշինական նորմերին, անհրաժեշտ ենթակառուցվածքներով, կոմունալ հարմարություններով:Նախկինում այստեղ բացակայում էին նույնիսկ ամենատարրական պայմանները:

 

Հանրակացարանի շենքն ապամոնտաժվել է, ավելացվել են նոր սենյակներ, պատշգամբներ, ամբողջությամբ վերափոխվել է ներքին կոյուղացանցը, էլեկտրագծերը, ջրամատակարարման և ջեռուցման համակարգերը:

Հանրակացարանի առաջին հատվացծում ,,Գրանդ ալյանս,, ՍՊԸ-ն արդեն ավարտել է հիմնական աշխատանքները: Շուտով այստեղ նախատեսվում է բնակարանների շահագործում: Շենքի 2-րդ հատվածում ընկերությունն իրականացրել է քանդման աշխատանքներ: Այստեղ պատրաստվում են 2րդ փուլի շինարարության մեկնարկին: 

 

Հանրակացարանը կառուցվում է ԱՀ պետբյուջեի միջոցների հաշվին: 

Ավելին այս բաժնում