Կիրակի, 22 Հոկտեմբերի 2017

Օրացույց

« Հոկտեմբեր 2017 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          


Ստեփանակերտը շուտով մշակութային նոր կենտրոն կունենա

Ուրբաթ, 29 Սեպտեմբերի 2017 09:47

ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը վերջերս Մոսկվա կատարած աշխատանքային այցից վերադարձել է հաճելի նորությամբ: Մայրաքաղաք Ստեփանակերտի կենտրոնական հատվածում շուտով նոր շինհրապարակ կավելանա:

Կ.Շահրամանյանը ԱՀ նախագահի հանձնարարությամբ գործուղել էր Մոսկվա, հանդիպել ,,Տաշիր,, բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ. նրանք հանձն են առել Ստեփանակերտի նախկին ,,Օկտյաբր,, կինոթատրոնի տեղում իրականացնել մշակույթի կենտրոնի նոր շենքի կառուցման աշխատանքների ֆինանսավորումը, որի շինարարության առաջին փուլն արդեն  մեկ շաբաթ է սկսված է:

 

Ըստ Կ. Շահրամանյանի, կառույցն իրենից ներկայացնելու է մի համալիր շենք, որտեղ տեղակայված է լինելու 630 տեղանոց համերգային դահլիճ, որը կծառայի նաև թատերական ներկայացումների համար, քանի որ թատրոնի շենքը դեռևս վերանորոգված չէ: Նախատեսվում է նաև հարյուր տեղանոց կինոթատրոն՝ ժամանակակից կուլիսներով, բեմահարդարման սենյակներով:  Համալիրում սիմպոզիումներ և այլ մշակութային  միջոցառումներ կազմակերպելու համար ևս կլինեն հատկացված տարածքներ: 

 

 

,,Այս ծրագրով Ստեփանակերտի ճարտարապետական տեսքի բարելավման ուղղությամբ հեռանկարային ու կարևոր քայլերից մեկն է կատարվում,,:

 

 

Ստորև` համալիրի էսքիզային տարբերակը.

 

Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է քաղաքաշինության նախարարը՝ 6-րդ գումարման ԱՀ Ազգային ժողովի վեցերորդ նստաշրջանի՝ օրենսդիր-գործադիր հարց ու պատասխանի ժամանակ:

 

Ավելին այս բաժնում