Կիրակի, 18 Փետրվարի 2018

Օրացույց

« Փետրվար 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28        


Ստեփանակերտի ծայրամասային փողոցներում բարեկարգման աշխատանքներ են տարվում

Հինգշաբթի, 21 Սեպտեմբերի 2017 08:23

Ստեփանակերտի մի շարք երկրորդային փողոցներումբարեկարգմանն ուղղված աշխատանքներ են իրականացվում: Շարունակվում է ինչպես փոսային վերանորոգման, այնպես էլ ասֆալտապատման ծրագիրը:

Երկար տարիներ քանդված, հատկապես տրանսպորտային միջոցների երթևեկության համար անհնարին դարձած Մ.Դուդինի և գեներալ Մադաթովի անվան փողոցներն ասֆալտապատվում են: Այստեղ կապալառու ,,Վիրաժ,, ԱԿ-ն նախ հողային հարթեցման աշխատանք է տարել, տեղադրել մարմարե եզրաքարեր, ջրահեռացման համար կառուցել նախկինում բացակայող անձրևընդունիչներ, ամբողջությամբ փոխել այս փողոցների արտաքին լուսավորության էլեկտրական սյուներն ու լամպերը:

Շատ շուտով ,,Հայկավան,,-ի այս հատվածում ապրողները լուսավոր ու ասֆալտապատ ճանապարհ կունենան և կվարեն այնպիսի կենցաղավարություն` ինչպես կենտրոնում ապրողները:  

Այժմ կատարվում է ասֆալտապատում:

 

 

Բարեկարգման ու ասֆալտապատման ծրագիրը՝ մայրաքաղաքի տոնին լավագույն նվեր էր այս հատվածում ապրող բնակիչներին:

 

Ավելին այս բաժնում