Կիրակի, 10 Դեկտեմբերի 2017

Օրացույց

« Դեկտեմբեր 2017 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31


Ազատամարտիկների անվան զբոսայգում աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են

Երեքշաբթի, 19 Սեպտեմբերի 2017 09:58

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Ստեփանակերտի սրտում` Վերածննդի հրապարակի հարևանությամբ շարունակվում է Ազատամարտիկների անվան զբոսայգու շինարարությունը: 

Ճարտարապետական յուրահատուկ լուծումներով` քաղաքաշինական նորմերին համապատասխան զբոսայգին հարակից շինություններով, ցայտաղբյուրներով, կանաչ գոտիներով ու ծառուղիներով կդառնա Ստեփանակերտի ամենահյուրընկալ անկյուններից մեկը, որտեղ կարելի կլինի լիարժեք հանգստանալ ու վայելել Ստեփանակերտի երեկոները:

 

Տարածքում կկառուցվի ազատամարտիկների անվան հուշաղբյուր, կլինեն նաև սրճարաններ, 150 տեղանոց ամֆիթատրոն, մանկական խաղասրահ ու այլ ժամանցային վայրեր:

 

Նախագիծը կազմել է ,,Նարինե և Գեղանի,, ՍՊԸ-ն: Ըստ նախագծի`զբոսայգին 3 մուտք կունենա: Գլխավոր մուտքը Վերածննդի հրապարակից, երկրորդը` Հ. Թումանյան փողոցից, երրորդ մուտքը` Ս.Շահումյանի անվան մարզադաշտին հարող ,,Սիրո պուրակ,,-ից: 

 

Զբոսայգին կառուցվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անմիջական նախաձեռնությամբ ու Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ: Բարեկարգման աշխատանքներն իրականացնում է ,,Պանտ,, ՍՊԸ կապալառու կազմակերպությունը, վերահսկողությունը` ԱՀ քաղաքաշինության նախարարությունը:

 

Իր տեսակով ու ճարտարապետական լուծումներով Ազատամարտիկների զբոսայգին առաջինը կլինի Արցախի մայրաքաղաքում: 

 

 

Ավելին այս բաժնում