Կիրակի, 10 Դեկտեմբերի 2017

Օրացույց

« Դեկտեմբեր 2017 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31


Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատը վերանորոգումից հետո պատրաստ է շահագործման

Երեքշաբթի, 19 Սեպտեմբերի 2017 08:57

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճի կապիտալ վերանորոգման-վերակառուցման աշխատանքներն ավարտվել են: Շահագործումը նախատեսված սեպտեմբերի 23-ին:

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճի վերանորոգման-վերակառուցման աշխատանքներն սկսվել է ընթացիկ տարվա հունիսից: Նախագծի համաձայն՝ վերափոխվել է բեմահարթակը և տեղադրվել ժամանակակից սարքավորումներ: Ծրագրով նախատեսված շուրջ 400 տեղանոց դահլիճը համալրվել է նոր, ժամանակակից նստելատեղերով: Տեղադրվել են նոր լուսաձայնային էֆեկտներ, ձայնամեկուսացնող վարագույրներ: Ջեռուցումն էլ իրականացվելու է օդային ջեռուցիչ համակարգով:  վերանորոգված-վերակառուցված դահլիճը շահագործման կհանձնվի Ստեփանակերտ քաղաքի օրվան նվիրված  տոնական միջոցառումների շրջանակում:

 

 

Նշենք, որ մշակույթի և երիտասարդության պալատը Ստեփանակերտի առայժմ միակ գործող համերգասրահն է, այդ իսկ պատճառով նախագիծը համաձայնեցվել է Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հետ:

Շինարարությունն իրականացվում է պետական միջոցներով, ,,Շինվեր պլյուս,, ՍՊԸ շինկազմակերպության կողմից: Աշխատանքները համակարգում է Քաղաքաշինության նախարարությունը:

 

Ավելին այս բաժնում