Ուրբաթ, 24 Նոյեմբերի 2017

Օրացույց

« Նոյեմբեր 2017 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      


Շահագործման հանձնվեց ,,Սոսե,, Մանկապարտեզը

Չորեքշաբթի, 06 Սեպտեմբերի 2017 12:57

Հայ օգնության միության /ՀՕՄ/ նախաձեռնությամբ ու անմիջական աջակցությամբ Ստեփանակերտում շահագործման հանձնվեց ,,Սոսե,, եռահարկ  մանկապարտեզի նոր շենքը:  

Նախադպրոցական հաստատության շենքի հանդիսավոր բացմանը մասնակցել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: ,,Արցախի նախադպրոցական հաստատությունների շարքում կարեւոր դերակատարություն ունի ,,Սոսե,, մանկապարտեզների ցանցը, որը հիմնադրվել է Սփյուռքի մեր հայրնակիցների ջանքերով եւ հանդիսանում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության յուրահատուկ մի խորհրդանիշ,,- նշել է Նախագահ Սահակյանը:

 

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են այս հայրենանվեր նախաձեռնության իրականացմանը՝ մեր ժողովրդի հոգսերով ապրելու, հայրենիքին միշտ օգտակար լինելու պատրաստակամության համար:

 

Մանկապարտեզի նախկին շենքն իր հարկի տակ ընդունում էր մոտ 100 երեխայի: Նոր շենքն ավելին ընդունելու հնարավորություն կունենա: Նշենք, որ ,,Սոսե,, անվամբ Արցախում գործում է 9 մանկապարտեզ:

 

Շինարարությունն իրականացրել է ,,Բլարգ,, ՍՊԸ-ն, նախագծող կազմակերպությունը` ,,Վեմ,, ընկերությունն է, վերահսկողությունը կատարել է Քաղաքաշինության նախարարության Քաղաքաշինական պետական տեսչությունը: 

 

 

Ավելին այս բաժնում