Ուրբաթ, 24 Նոյեմբերի 2017

Օրացույց

« Նոյեմբեր 2017 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      


Եվս մեկ բազմաբնակարան շենքի կառուցում` ՊԲ զինծառայողների ընտանիքների համար

Չորեքշաբթի, 09 Օգոստոսի 2017 07:43

Մայրաքաղաք Ստեփանակերտի Թումանյան փողոցում` ,,Արցախկաթ,, ընկերության հարևանությամբ շարունակվում է 10 հարկանի շենքի շինարարության աշխատանքը: 

2016 թվականի նոյեմբերին կատարվել է բազմաբնակարան շենքի հիմքի կառուցումը: Այժմ ընթանում է նկուղային հարկի /ապաստարան/ ծածկի կառուցումը, պատերի շարվածքը: Ընդհանուր առմամբ, շենքը կունենա բնակելի 9 հարկ, 2 մուտք՝  108 բնակարանով, որից 18-ը կլինի 3 սենյականոց, յուրաքանչյուրը  86քմ. մակերեսով, 90-ը՝ 2 սենյականոց, 54-ից 60 քմ. մակերեսով: 

 

Ծրագիրը կյանքի է կոչվում ռուսաստանաբնակ գործարար, բարերար Վիտալի Գրիգորյանցի միջոցներով: Բնակարանների հասցեատերերն ԱՀ ՊԲ և պահեստազորի  սպայակազմի, զոհված ազատամարտիկների ընտանիքներ կլինեն: 

 

Աշխատանքը համակարգում և վերահսկում է Քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչությունը և ԿՇՎ տեխնիկական հսկողության բաժինը: Որպեսզի շենքը երկար կյանք ունենա, կապալառու ,,Քարավան ՍՊԸ-ն կառուցման աշխատանքն իրականացնում է ամենայն բծախնդրությամբ:

Շենքի բնակելի մակերեսը 7 հազար 100 քմ է: Ավարտը նախատեսվում է 2018-ի տարեվերջին:

 

Շահագործելուց հետո շենքն այսպիսի տեսք կունենա: 

 

 

 

Ավելացնենք, որ շենքի հիմնարկեքը տեղի էր  ունեցել 2016 թվակամնի հոկտեմբերի 31-ին: Միջոցառմանը մասնակցել են Արցախի հանրապետության իշխանությունները` Նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, մեծանուն բարերար Վիտալի Գրիգորյանցը, հյուրեր:

Ավելին այս բաժնում