Ուրբաթ, 24 Նոյեմբերի 2017

Օրացույց

« Նոյեմբեր 2017 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      


ՊԲ սպայական ընտանիքների համար Ստեփանակերտում նոր թաղամաս է կառուցվում

Երկուշաբթի, 07 Օգոստոսի 2017 10:42

Արցախի պաշտպանության բանակում ծառայող սպաների ընտանիքները շարունակում են մնալ հանրապետության իշխանությունների և բանակի հրամանատարական կազմի ուշադրության կենտրոնում: Առանցքային խնդիրներից մեկը շարունակում է մնալ բնակպայմաններով ապահովումը: Այս առումով տարեցտարի շոշափելի հաջողություններ են գրանցվում: Սպայական ընտանիքների համար բնակելի նոր թաղամասեր, առանձնատներ ու բազմաբնակարան շենքեր են կառուցվում Արցախի տարբեր շրջաններում և մայրաքաղաքում:

 

Նախորդ տարի  սկսվել և այժմ ակտիվ ընթացքի մեջ է Ստեփանակերտի նախկին ղարմետաքսկոմբինատի տարածքում կառուցվող բազմաբնակարան (ընդհանուրը` 20 բնակարան) շենքի շինարարությունը: Նախագծով նախատեսված  7 հարկանի շենքի  2 հարկը  լինելու է ստորգետնյա, 5-ը` վերգետնյա բնակելի: Բնակարանները հիմնականում 2 և 3 սենյականոց են: Այժմ աշխատանքներ են տարվում 4-րդ հարկի պատերի շարվածքի ուղղությամբ:

Այս շենքի շինարարությանը զուգահեռ, հարևանությամբ կառուցվում է ևս մեկը` նույն նախագծով: Կատարվել է տարածքի հարթեցում և հիմքի կառուցում:

 

Շինարարության ավարտից հետո կբարեկարգվի ընդհանուր տարածքը, կկառուցվի խաղահրապարակ:  Շինարարության պատվիրատուն Արցախի ՊԲ-ն է, կապալառու ընկերությունը` ,,Միքշին,, ՍՊԸ-ն:  Նշենք, որ առաջին շենքը նախատեսվում է շահագործման հանձնել  2018-ին:  

 

Մանրամասները` շուտով ,,Շինհարթակ,, հաղորդման եթերում:

 

Ավելին այս բաժնում