Կիրակի, 22 Հոկտեմբերի 2017

Օրացույց

« Հոկտեմբեր 2017 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          


Շահագործման է հանձնվել Շուշիի պետական մանկապարտեզը

Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2017 07:54

Շուշիի Ա.Մանուկյան 1 հասցեում գտնվող բնակելի շենքի առաջին հարկն այսուհետ որպես մանկապարտեզ է գործելու`նախատեսված 60-ից ավելի  երեխայի համար:

Շուշիի 2-րդ պետական մանկապարտեզի նախագիծն իրականացվել է ամերիկահայ բարերար Էդուարդ Մսրլյանի աջակցությամբ: Հաստատության ընդհանուր տարածքը 1650 քառ.մ է: Այստեղ շենքի կապիտալ նորոգումից և կահավորելուց բացի կատարվել է ճանապարհի ասֆալտապատում, տարածքի կանաչապատում և սալապատում: Մանկապարտեզի յուրաքանչյուր խմբի համար կառուցվել է բացօդյա տաղավար և ընդհանուր խաղահրապարակ: Շենքին կից կառուցել կաթսայատուն, ներսում տեղադրելով փակ այրման գազի կաթսաներ:

 

Մանկապարտեզը կառուցել է ,,Շինվեր պլյուս ՍՊԸ-ն, Քաղաքաշինության նախարարության պատվերով: 

 

 

Նախագահ Բակո Սահակյանը նախադպրոցական ցանցի ընդլայնումը Շուշիում համարել է քաղաքի զարգացման կարեւոր գրավականներից մեկը եւ երախտագիտություն հայտնել ամերիկահայ բարերար Էդուարդ Մսրլյանին նախագծի իրականացման համար: Բակո Սահակյանը բարձր է գնահատել նման աջակցությունը՝ այն համարելով հայրենասիրության օրինակելի դրսեւորում:

Ավելին այս բաժնում