Կիրակի, 10 Դեկտեմբերի 2017

Օրացույց

« Դեկտեմբեր 2017 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31


Շուշիի պարսկական մզկիթում վերանորոգման աշխատանքները շարունակվում են

Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի 2017 08:13

Շուշիի պարսկական ,,Վերին մզկիթը,, կառուցվել է 1883 թվականին՝ իրանցի ճարտարապետի  նախագծով։ Խորհրդային տարիներին մզկիթը ձևափոխվել էր պատմաերկրագիտական թանգարանի:

Նախքան վերանորոգման աշխատանքները տարածքում նախ իրականացվել են պեղումներ, կատարվել մասնագիտական ուսումնասիրություններ, ինչը թույլ է տվել հստակ պատկերացումներ կազմել մզկիթի պատմական միջավայրի մասին և ավելի ճիշտ կատարել հուշարձանի վերականգնման աշխատանքը: 

 

Այժմ  մզկիթի և հարակից պատմական շինությունների հիմքերի ուժեղացման համար անհրաժեշտ աշխատանքներ են տարվում: Արտաքին ճարտարապետական տեսքը պահպանելու համար շինարարները վերականգնում են դրսի և ներսի պատերը,  նույն` չհղկված սպիտակ քարով: 

 

Աշխատանքներն իրականացնում է ,,Գարդեն,, ՍՊԸ-ն ,,Պատմական ժառանգության վերածնունդ,, բարեգործական հիմնադրամի միջոցներով:  

 

Ավելին այս բաժնում