Շաբաթ, 24 Փետրվարի 2018

Օրացույց

« Փետրվար 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28        


Շուշիում բացվել է ստեղծագործական կենտրոնի շենքը

Կիրակի, 10 Սեպտեմբերի 2017 06:50

Ստեղծագործական կենտրոնն արդեն ունի բոլոր պայմանները` աշխատանքները հավուր պատշաճի շարունակելու համար:

Այստեղ գործում են երգեցողության, պարարվեստի, նկարչության, գոբելենի, հմուտ ձեռքերի, մակրամեի, ասեղնագործության, փափուկ խաղալիքների պատրաստման և այլ խմբակներ: Նոր պայմանները հնարավորություն կտան ավելացնելու նաև կարպետագործության, կոլաժի, գորգարվեստի և այլ նոր խմբակներ: Այդպիսով, կավելանա նաև սաների թիվը՝ հասնելով մինչև 450-ի:

 

Շենքը քառահարկ է և կառուցվել է բարերարներ Սերգեյ Սարգսյանի և Մարատ Հակոբջանյանի ֆինանսավորմամբ:

 

Նախագահ Բակո Սահակյանը կարեւոր է համարել ժամանակակից պայմաններին համապատասխանող նման հաստատությունների առկայությունը՝ ընդգծելով դրանց առանձնահատուկ դերակատարությունը Շուշիի շենացման, ինչպես նաեւ Արցախում մշակույթի զարգացման գործում:

 

Ավելին այս բաժնում