Շաբաթ, 26 Մայիսի 2018

Օրացույց

« Մայիս 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      


Շահագործման հանձնվեց Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնը

Երկուշաբթի, 22 Մայիսի 2017 17:34

,,Հայաստան,, համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի և ԱՀ կառավարության համաֆինասավորմամբ այսօր տեղի է ունեցել Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի դահլիճի բացման արարողությունը:

,,Մեր կատարածը լիարժեք չէր լինի, եթե մենք Շուշիին չվերադարձնեինք իր ազգային դիմագիծը: Շուշին նորից վերածնվեց ու վերստին դարձավ հոգևոր ու գիտամշակութային կենտրոն: 25 տարիներ ի վեր յուրաքանչյուր հայ այս գիտակցումով է մոտեցել Շուշիի վերականգնման հարցին,,- ելույթի իր խոսքում նշել է ԱՀ ՄԵ հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:

Միջոցառմանը ներկա ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանն ասել է, որ ,,Շուշի,, խորագրով դրամահավաքի արդյունքում այստեղ իրականացվել են 4 փողոցների ասֆալտապատում, շուրջ 12 բնակելի շենքերի տանիքների վերանորոգում, ազգային գրադարանի և Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանի կառուցում:

,,Մենք կփորձենք դահլիճի սարքավորումներով ևս օգնել: Արցախում և, մասնավորապես, Շուշիիում իրկանացվող ծրագրերին միշտ էլ սատարելու ենք,,-ասել է Ա. Վարդանյանը:

Միջոցառմանը ներկա էին  ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդի անդամներ, բարերարներ, հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչներ, շուշեցիներ և այլք:

Նոր դահլիճում համերգային ծրագրով հանդես է եկել ,,Մռակած,, պետական կամերային երգչախումբը:

 

Ավելին այս բաժնում