Շաբաթ, 26 Մայիսի 2018

Օրացույց

« Մայիս 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      


Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնը պատրաստ է շահագործման

Չորեքշաբթի, 10 Մայիսի 2017 23:22

Ավարտվել են Շուշի քաղաքի մշակութի և երիտասարդության կենտրոնի վերանորոգման-վերակառուցման աշխատանքները:

Արցախի մշակույթի մայրաքաղաք Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի վերակառուցումն անհրաժեշտ էր բոլոր առումներով: Շենքում բացակայում էին նույնիսկ ամենատարրական պայմանները:

Վերանորոգման աշխատանքներից հետո ստեղծվել են բոլոր այն հարմարությունները, որոնք կնպաստեն Շուշիի մշակութային կյանքի զարգացմանը: Այստեղ իրենց գործունեությունն են ծավալում Մ.Խանդամիրյանի անվան թատրոնը,  տիկնիկային թատրոնը, երգի, պարի և արվեստի այլ ճյուղերի խմբակներ:

Ամբողջությամբ վերանորոգվել ու կահավորվել են փորձասենյակները, հանդերձասրահները, ադմինիստրատիվ սենյակները:  

 

Ձայնակլանիչ համակարգով ու լուսային տարբեր էֆեկտներով վերափոխվել, բոլորովին ժամանակակից տեսք են ստացել 368 տեղանոց դահլիճն ու բեմահարթակը, այն համապատասխանեցվել է  արդի չափանիշներին: Շուշիի հին մշակույթի կենտրոնից` այլևս հիշողություն է մնացել: 

Հակահրդեհային նորմերը պահպանելու համար, այստեղ է հրավիրվել ,,Երևան հրշեջ,, ՍՊԸ-ն: Հետագայում արտակարգ պատահարներից խուսափելու համար հրակայուն նյութ է օգտագործվել շենքի տարբեր հատվածներում:

 

Կենտրոնում արդեն պատրաստ են բացման արարողությանը` հանդիսատեսին ներկայանալու հետաքրքիր ներկայացումներով ու մշակութային ծրագրերով: Նախատեսվում է շենքը շահագործման հանձնել մինչև ընթացիկ ամսվա վերջ:

 

Իրականացվել է բակի ասֆալտապատում և բարեկարգում: Այս պահի դրությամբ կատարվում են մաքրման ու կահավորման աշխատանքներ:

 

Մշակույթի և երիտասարդական կենտրոնի շինարարությունն իրականացվում է ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամի և ԱՀ պետբյուջեի համաֆինանսավորմամբ:

Կապալառու` ,,Խաչեն,, ՓԲԸ:

Պատվիրատու` Քաղաքաշինության նախարարություն:

 

Ավելին այս բաժնում