Շաբաթ, 26 Մայիսի 2018

Օրացույց

« Մայիս 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      


Բարեկարգման աշխատանքներ Շուշիում

Հինգշաբթի, 13 Ապրիլի 2017 23:04

Բերդաքաղաքի ազատագրման 25-ամյա տարեդարձին նվիրված նախապատրաստական միջոցառումների շրջանակներում մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են իրականացվում քաղաքի տարբեր հատվածներում:

Շուշիի հուշարձանի տարածքում մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են տարվում: Վերականգնվել է տարածքի լուսավորությունը, հեռացվել են թփերը: Շուտով ներկարարական աշխատանքներ կսկսվեն: Ազատագրման տոնին նվիրված միջոցառումների մեկնարկն ամեն տարի տրվում է հուշարձան տանկից:

 /,,Վայչեսլավ,, ՍՊԸ/.

 

Հուշարձան տանկից մինչև քաղաքի գլխավոր ջրատարին հարող տարածքի ճանապարհահատվածներում փոսալցման աշխատանքներ են տարվում, որն ավարտելուց հետո կկատարվի նաև գծանշում:

 /Վերածնունդ,, ՍՊԸ/.

 

Շուշիում, նախաորդ տարվա ծրագրով նախատեսված ճանապարհաշինական աշխատանքներն են կյանքի կոչվում: Կապալառու ընկերությունն այժմ նախապատրաստվում է ընթացիկ ամսվա ավարտին  փռել ասֆալտի ևս մեկ շերտ և դրանով ավարտել քաղաքի բանուկ թաղամասերի ասֆալտապատման ծրագիրը:

/Կապավոր,, ՍՊԸ/.

 

 

Այս աշխատանքներին զուգահեռ իրականացվում է մայթերի և հենապատերի կառուցում, երեսպատում` մարմարե ձևավոր սալիկներով:  

/Դոմինիկ Սիստեմ/.

 

 

Շուշիում կատարվող շինարարական աշխատանքներին ծանոթացեք Հանրային հեռուստատեսության ,,Շինհարթակ,, էջում.

 

Ավելին այս բաժնում