Շաբաթ, 26 Մայիսի 2018

Օրացույց

« Մայիս 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      


Քարին տակի մանկապարտեզի շինարարությունն ավարտական փուլում է

Երեքշաբթի, 14 Փետրվարի 2017 23:22

Շարունակվում է Շուշիի շրջանի Քարին տակ համայնքի նախադպրոցական հաստատության շինարարությունը: Այն կշահագործվի ընթացիկ տարում:

Շինարարությունը սկսվել է 2015 թվականին, ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամի և ԼՂՀ կառավարության համատեղ ֆինանսավորմամբ:  Մանկապարտեզը նախատեսված է  50 երեխայի համար: Շենքը կունենա բոլոր հարմարությունները. ննջասենյակներ, խոհանոց, ճաշարան և օժանդակ սենյակներ,  խաղասենյակ,  փակ և բացօդյա խաղահրապարակներ, ամառային տաղավարներ, ճոճանակներ:

Այժմ այստեղ վերջին աշխատանքներն են տարվում: Կատարվում են  ներքին ու արտաքին հարդարման  և ներկարարական աշխատանքներ:

Նախատեսվում է շենքը շահագործման հանձնել մայիսին, իսկ մինչև ջեռուցման սեզոնը կկառուցվի կաթսայատունը:

Շինարարությունն ավարտելուց հետո շենքն ամբողջությամբ կկահավորվի:

Քարին տակի նախադպրոցական հաստատության պատվիրատուն`Քաղաքաշինության նախարարությունն է, կապալառուն` ,,Արաքս գրուպ,, ՍՊԸ կազմակերպությունը:

 

Ավելին այս բաժնում