Շաբաթ, 26 Մայիսի 2018

Օրացույց

« Մայիս 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      


Հին Շենում համայնքային կենտրոն է կառուցվում

Երեքշաբթի, 14 Փետրվարի 2017 22:29

Շուշիի շրջանի Հին Շենի  գյուղապետարանի տեղում համայնքային կենտրոն է կառուցվում:Այստեղ շինարարության առաջին փուլն է ընթացքի մեջ:

Հին գյուղապետարանի շենքը, որը երկար տարիների պատմություն ունի, վաղուց  վթարային վիճակում էր գտնվում: Այստեղ արդեն կատարվել են քանդման, հողային հարթեցման աշխատանքները և ընթացքի մեջ է  հիմքի կառուցումը:

 

Ըստ նախագծի շենքը երկհարկանի է, որտեղ նախատեսվում է համալրել  համայնքապետարանը` օժանդակ սենյակներով, բուժկետը, վարսավիրի, կոշկակարի կաբինետները և գյուղի հանդիսությունների սրահը: 

Շինարարության պատվիրատուն և ֆինանսավորումը կատարվում է Արցախի ազատամարտիկների միության /ԱԱՄ/ կողմից: Քաղաքաշինության նախարարությունն առայժմ  վերահսկողության պատասխանատուն է:

 

Շինարարությունն ավարտելուց հետո պետական բյուջեի միջոցների հաշվին նախատեսվում է կառուցել հիմնական ջրագիծը, արտաքին կոյուղագիծը և արտաքին էլեկտրասնուցումը:

 

Կապալառուն` ,,ՊԱՆՏ,, ՍՊԸ-ն է:

 

Ավելին այս բաժնում