Շաբաթ, 26 Մայիսի 2018

Օրացույց

« Մայիս 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      


Շուշին նոր մանկապարտեզ կունենա

Ուրբաթ, 03 Փետրվարի 2017 04:13

Շուշիի Ա.Մանուկյան 1 հասցեում գտնվող բնակելի շենքի առաջին հարկում շինարարական անցուդարձ է:Շուտով այստեղ իր աշխատանքն է ծավալելու Շուշիի 2-րդ պետական մանկապարտեզը:

ԼՂՀ պետական բյուջեի միջոցների հաշվին Շուշիում կառուցվում է պետական կարգավիճակ ունեցող 2-րդ նախադպրոցական հաստատությունը: Ընդհանուր տարածքը 1650 քառ.մ է: Այստեղ նախատեսվում է ճանապարհի ասֆալտապատում, տարածքի կանաչապատում և սալապատում:

Մանկապարտեզի յուրաքանչյուր խմբի համար կկառուցվի բացօդյա տաղավար և ընդհանուր խաղահրապարակ: Նախատեսվում է շենքին կից  կառուցել կաթսայատուն, ներսում տեղադրելով փակ այրման գազի կաթսաներ: 

Հաստատությունը նախատեսված է մոտ 60 երեխայի համար:Ըստ նախագծի, այն կունենա  բոլոր հարմարությունները` ննջասենյակներ,խաղասենյակներ, ադմինիստրատիվ սենյակներ, ճաշարան, խոհանոց, բուժկետ, սանհանգույցներ և նկուղային հարկ, որը կծառայի որպես ապաստարան: 

Կապալառու ընկերությունը ,,Շինվեր պլյուս ՍՊԸ-ն է, պատվիրատուն և վերահսկողության պատասխանատուն` Քաղաքաշինության նախարարությունը: Մանկապարտեզը կշահագործվի ընթացիկ տարում:

 

Լուսանկարում մանկապարտեզի էսքիզային տարբերակն է

 

Ավելին այս բաժնում