Շաբաթ, 26 Մայիսի 2018

Օրացույց

« Մայիս 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      


Բնակարանամուտ Քիրսավանում

Հինգշաբթի, 22 Դեկտեմբերի 2016 13:39

Ավարտվող տարին Ավագյանների բազմանդամ ընտանիքի համար նշնավորվեց բնակարանամուտով:

Նոր բնակարանը նոր կյանքի սկիզբ է Քիրսավանում՝ Ավագյանների ընտանիքի համար: 12 տարի առաջ Սամսոնի և Ժաննայի ընտանիքը Հադրութի շրջանի Տումի գյուղից տեղափոխվում և հաստատվում են Շուշիի շրջանի Քիրսավան գյուղում, սկսում զբաղվել անասնապահությամբ ու հողագործությամբ: Ապրուստից չեն դժգոհում, հիմնական աշխատանք ունեն գյուղի կրթօջախում, եկամտի հիմնական աղբյուրն էլ գյուղատնտեսությունն է: Միակ խնդիրը, որը տարիներ շարունակ անլուծելի էր թվում, նոր տարվա գալուստի հետ կատարվեց:

Ընտանիքում 7 երեխա է մեծանում: Հին բնակարանը երկսենյականոց էր, որտեղ բացակայում էին կոմունալ բոլոր պայամանները: Ավագյանների ընտանիքը Քիրսավանի պես փոքր գյուղի հարստությունն է: Նրանք պատրաստվում են Նոր տարին դիմավորել նոր բնակարանում, փոքրիկներն էլ շտապում են րոպե առաջ զարդարել տոնածառը:
Նոր բնակարնը 4 սենյականոց է, լուսավոր, հարմարավետ, ունի առանձին խոհանոց, սանհանգույց, տնամերձ հողակտոր, մշտական ջուր:


Բնակարանը կառուցվել է պետական միջոցներով, պատվիրատուն և վերահսկողության պատասխանատուն Քաղաքաշինության նախարարությունն է, կապալառուն ,,Սամվել Հայրիյան,, ԱՁ-ն: 

 

Բնակարանի բանալիները տանտերերին են հանձնել Քաղաքաշինության նախարարության Կապիտալ շինարարության վարչության պետ Սամվել Ղուլյանն ու Քաղաքաշինական պետական տեսչության պետ Դավիթ Ավանեսյանը:

 

 Բարի բնակարանամուտ:

Ավելին այս բաժնում