Շաբաթ, 26 Մայիսի 2018

Օրացույց

« Մայիս 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      


Շարունակվում է Շուշիի մշակույթի տան կառուցումը

Հինգշաբթի, 06 Հոկտեմբերի 2016 11:50

Շինարարության ակտիվ ընթացքի մեջ է Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի շինարարությունը:

Քաղաքային մշակույթի տան մի մասը վերանորոգվել և շահագործման է հանձնվել: Այստեղ ժամանակավոր հարմարություններ է ստեղծվել նաև Շուշիի Մ.Խանդամիրյանի անվան թատրոնի աշխատակազմի համար: Մշակույթի և երիտասարդության կենտրոնի շենքի շինարարությունն ամբողջությամբ ավարտելուց հետո  այստեղ  հարմարավետ հնարավորություններ կստեղծվի  և՛ թատրոնի և՛ Շուշիի մշակութային կյանքի զարգացման համար:

Շահագործումից  հետո այստեղ կգործեն թատերական, տիկնիկային թատրոնի, երգի, պարի և արվեստի այլ ճյուղերի խմբակներ: Շենքին ավելացվել է կցակառույց և  նոր սենյակներ: Ձայնակլանիչ համակարգով ու լուսային տարբեր էֆեկտներով  վերափոխվել է  դահլիճն ու բեմահարթակը, այն կհամապատասխանի ժամանակակից չափանիշներին: Նախատեսվում է բարեկարգել նաև մշակույթի տան հարող տարածքը: 

 

Մակույթի և երիտասարդության կենտրոնի շինարարությունն իրականացվում է  ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամի  և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմաբ:

Պատվիրատու` ԼՂՀ քաղաքաշինության նախարարություն

Կապալառու` ,,Խաչեն,, ՓԲԸ:

Ավելին այս բաժնում