Շաբաթ, 26 Մայիսի 2018

Օրացույց

« Մայիս 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      


Սոթք-Նորաբակ-Քարվաճառ. կառուցվում է ՀՀ հետ կապող այլընտրանքային 3-րդ ավտոճանապարհը

Ուրբաթ, 02 Մարտի 2018 07:13

Սոթք-Նորաբակ-Քարվաճառ ավտոճանապարհը Հայաստանն Արցախին կապող 3-րդ այլընտրանքային ճանապարհն է:

 

Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղից սկսվող մոտ 26 կմ երկարությամբ ավտոճանապարհը  կկապի Շահումյանի շրջանի հիմնական գյուղերը` շրջկենտրոն Քարվաճառի հետ: Այսպիսով, 3-րդ այլընտրանքային ճանապարհը  մայր հայրենիքի հետ կապն ավելի կամրապնդի:

 

Նոր ճանապարհահատվածի նախագծի հեղինակ ,,Այգ,, ՍՊԸ-ն  այստեղ բավականին մեծ աշխատանք է իրականացրել: Մասնավորապես, աշխարհագրական և երկրաչափական ուսումնասիրություններից հետո կատարվել է տեղանքի հանույթը և արդեն պատրաստ է հատակագիծը:

 

Ընտրվել է վերտիկալ հարդարման ծրագիրը: Խորքային և մակերևութային ուսումնասիրություն է կատարվում ջրահեռացման համակարգերի, անհրաժեշտ ենթակառույցների, ինժեներական և արհեստական կառուցվածքների տեղադրման` ճիշտ լուծումներ տալու ուղղությամբ:

 

Այժմ մասնագետները կատարում են գրունտների հիդրոերկրաբանական ուսումնասիորություն: Նոր ճանապարհի կառուցման աշխատանքները  կընթացքավորվեն եղանակի տաքացման հետ:Նախատեսվում է ասֆալտապատում:

 

Պատվիրատուն` ԱՀ քաղաքաշինությքան նախարարությունն է:

 

 

Ավելին այս բաժնում