Հինգշաբթի, 21 Սեպտեմբերի 2017

Օրացույց

« Սեպտեմբեր 2017 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  


Քարվաճառում ավարտվում է ջրամատակարարման համակարգի կառուցումը

Ուրբաթ, 08 Սեպտեմբերի 2017 06:58

Երկար տարիներ անլուծելի թվացող խնդիրը շուտով կլուծվի և քարվաճառցիները կօգտագործեն Արցախի բարձրադիր սարերից հոսող քաղցրահամ ջուր: 

Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքները սկսվել են 2016 թվականից:

 

Ավարտվել է արտաքին ջրագծի կառուցումը, շուրջ 14 կմ խողովակաշարի անցկացումը, դիտահորերի մոնտաժման աշխատանքները: 2016 թվականին Շահումյանի Ծար համայնքի լեռնային գոտում կառուցվել է 3 ակունք, որտեղ հոսող աղբյուրներից հավաքվում և ֆիլտրացվում են ջրերը:

  

 

Այս պահին կատարվում է նորակառույց ջրամատակարարման համակարգի փորձարկումը, որից հետո Քարվաճառը կունենա ինչպես խմելու, այնպես էլ ոռոգման շուրջօրյա մաքուր ջուր:

 

Աշխատանքները համակարգում է Քաղաքաշինության նախարարության Կապիտալ շինարարության վարչությունը:

Ավելին այս բաժնում