Երկուշաբթի, 23 Հուլիսի 2018

Օրացույց

« Հուլիս 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          


Շարունակվում է Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող երկրորդ գլխավոր մայրուղու կառուցումը

Հինգշաբթի, 07 Հուլիսի 2016 11:26

Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու կառուցման աշխատանքներին հետևել են Արցախի քաղաքաշինության նախարարն ու <Հայաստան> համահայկական հիմնադրամի փոխտնօրենը:

Վարդենիս-Քարվաճառ-Մարտակերտ ավտոմայրուղու կառուցման աշխատանքների 3-րդ փուլն է ընթացքի մեջ: Ծրագրի իրականացմանն ուղղվել են <Հայաստան> համահայկական հիմնադրամի 2013-2014թթ. հեռուստամարաթոնների ընթացքում հավաքված գումարները: Շուրջ 120,5 կմ ճանապարհի մոտ 60 կմ-ի ասֆալտապատումն իրականացվել է նախորդ տարիներին, շարունակությունը կիրականացվի այս տարի: Ծրագրի ավարտին կունենանք Արցախը Հայաստանին կապող երկրորդ գլխավոր մայրուղին, որն ըստ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի՝ կնպաստի հայկական եւկու հանրապետությունների սահմանակից տարածքների տնտեսական զարգացմանը: Քաղաքաշինության նախարարը, <Հայաստան> համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանն ու ճանապարհի կառուցման պատասխանատուները Սոտքի լեռնանցքից դեպի Շահումյանի շրջան ստուգողական ու վերահսկողական աշխատանքներ են իրականացրել, տեղում հանձնարարականներ տվել կապալառու կազմակերպություններին:Ձնհալքից ու գարնան սելավներից Սոտքի ոլորաններում որոշակի սողանքներ են նկատվել, այժմ այս հատվածում հենապատերի կառուցման ու այլ աշխատանքներ են տարվում:

Ճանապարհի կառուցումն իրականացվում է 5 կապալառու կազմակերպությունների կողմից` 5 տեղամասում: Աշխատանքներն ակտիվ փուլի մեջ են: Բնակավայրերով անցնող հատվածներում մայթեր են կառուցվել: Բացի այդ` վերանորոգվել են 17 մեծ ու փոքր կամուրջներ: Ստուգողական աշխատանքներից հետո Շահումյանի ու Մարտակերտի շրջվարչակազմերի ու համայնքների ղեկավարների մասնակցությամբ Չարեքտարում խորհրդակցություն է անցկացվել. հանձնարարվել է գյուղերով անցնող հատվածները մաքրել ավելորդ աղբից:

Հյուսիս-հարավ մայրուղու գործարկումը ոչ միայն զգալիորեն կկրճատի Ստեփանակերտից Երեւան հասնելու համար պահանջվող ժամանակը, այլեւ կամրապնդի միջհամայնքային կապերը, կխթանի զբոսաշրջության զարգացմանը: Շինարարության ողջ ընթացքում ճանապարհը երթեւեկելի է եղել նաեւ մարդատար մեքենաների համար: Ուղիղ կապ ապահովելով Հայաստանի եւ Արցախի սահմանակից շրջանների միջեւ:

Ավելին այս բաժնում