Ընթացքի մեջ է Դադիվանքի Վաչագան Դանիելյանի բազմանդամ ընտանիքի համար (6 երեխա) կառուցվող 4 սենյականոց բնակարանի շինարարությունը: Արդեն ավարտվել է հիմքերի և պատերի շարվածքի 80 տոկոս աշխատանքը: Այժմ տարվում են տանիքի կառուցման, ներքին ու արտաքին հարդարման աշխատանքները: Բնակարանը կառուցվում է ԼՂՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Պատվիրատուն ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունն է, կապալառուն` ,,Տիգրան-Ռուբեն,, ՍՊԸ-ն: