Երեքշաբթի, 19 Հունիսի 2018

Օրացույց

« Հունիս 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  


Կառուցման և նորոգման աշխատանքներ Միջնավանում

Չորեքշաբթի, 21 Մարտի 2018 11:19

2017թ. կեսերից Քաշաթաղի հարավային արաքսամերձ Միջնավան քաղաքում կառուցվում է ութսենյականոց բնակելի մեկ հարկանի շենք և հիմնանորոգվում է քաղաքապետարանի շենքը: Բնակարաններից երեքը երեքսենյականոց են, երկուսը՝ երկուսենյականոց, 3-ը՝ մեկ:

Բազմաբնակարան շենքում այժմ  իրականացվում են ներքին հարդարման աշխատանքներ: Պետական աջակցությամբ վերջերս հիմնանորոգվել է քաղաքի Գալինա Ստարովոյտովայի անվան միջնակարգ դպրոցի շենքը, իսկ բազմաբնակարան շենքի կառուցումը և քաղաքապետարանի շենքի հիմնանորոգումն իրականացվում է «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ և ԱՀ կառավարութան օժանդակությամբ:

 

Հինգ բնակարան արդեն հատկացվել է տերերին: Մեկ ընտանիք եկել է Ռուսաստանի Դաշնությունից, այժմ բնակվում է ժամանակավոր կացարանում: 3-սենյականոց բնակարան հատկացվել է 5 երեխա ունեցող բազմազավակ ընտանիքի: 2 բնակարան տրվել է պայմանագրային զինծառայողների:Շենքի ներքին հարդարման աշխատանքներից հետո կբարեկարգվի տարածքը:

 

Քաղաքապետարանի երկհարկանի շենքում է գործում նաև բուժկետը: Այստեղ ևս հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին.

 

1995 թվականին հիմնադրված և մոտ 500 բնակիչ ունեցող քաղաքում բնակարանների խնդիրն օրակարգային է կա: Նոր ընտանիքներ ևս ցանկություն են հայտնել բնակություն հաստատել Արցախի հարավային` Միջնավանում քաղաքում:

 

 

 

Զոհրաբ Ռքոյան Քաշաթաղի շրջանի ,,Մերան,, պաշտոնաթերթի գլխ.խմբագիր

 

Ավելին այս բաժնում