Շաբաթ, 24 Փետրվարի 2018

Օրացույց

« Փետրվար 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28        


Միջնավանն ու Քարեգահը բազմաբնակարան շենքեր կունենան.Քաշաթաղի շրջան

Հինգշաբթի, 14 Դեկտեմբերի 2017 20:34

Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքային և Քարեգահ գյուղական համայնքներում մեկ հարկանի բազմաբնակարան շենքեր կկառուցվեն:

Միջնավան քաղաքում շենքի շինարարությունը սկսվել է ընթացիկ տարում և կատարվել է պատերի շարվածքը, տանիքի կառուցումը, պխատուհանների և դռների տեղադրումը: Այժմ կատարվում է արտաքին սվաղվան, ներքին հարդարման և կոմունիկացիաների մոնտաժման աշխատանքները: Շենքը նախատեսված է 8 ընտանիքի համար, որը կտրամադրվի Միջնավանի երիտասարդ ընտանիքներին: Նորակառույց բազմաբնակարան շենքը շահագործման է հանձնվելու 2018 թվականին:

 

 

Նախագծով նախատեսված է բարեկարգել բակը և կառուցել մանկական խաղահրապարակ և ավտոկայանատեղ:

 

Նույն նախագծով ևս մեկ բազմաբնակարան շենք նախատեսվում է կառուցել շրջանի Քարեգահ համայնքում: Շենքի նախագիծն արդեն պատրաստ է: Ամենայն հավանականությամբ շինարարությունը կմեկնարկի 2018 թվականին: 

 

 

Ծրագիրը կյանքի է կոչվում ,,Քաշաթաղ,, բարեգործական հիմնադրամի միջոցներով:

 

 

Ավելին այս բաժնում