Երեքշաբթի, 24 Ապրիլի 2018

Օրացույց

« Ապրիլ 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            


Հայկազյանի նորակառույց դպրոցը կշահագործվի 2018-ին

Կիրակի, 10 Դեկտեմբերի 2017 21:51

Քաշաթաղի շրջանի Հայկազյան համայնքում շարունակվում է նոր կառուցվող դպրոցի շինարարությունը:Աշխատանքները կավարտվեն 2018 թվականին:

Նախագծով`  նոր դպրոցը տիպային, քառահարկ շինություն է, ներառյալ նկուղային ու մանսարդային հարկերը:Շենքը համապատասխանում է սեյսմիկ անվտանգության կանոններին և արդի շինարարության չափանիշներին:

 

 

Աշխատանքների մեծ մասն ավարտվել են: Կառուցվել է տանիքը, տեղադրվել են լուսամուտներն ու դռները: Այժմ աշխատանքներ են տարվում ներքին հարդարման, հատակների և առաստաղների կառուցման, ներկարարության և կոմունիկացիաների մոնտաժման  ուղղությամբ:

 

Մանսարդային հարկում դպրոցը կունենա միջոցառումների դահլիճ:

 

Հայակազյանում նոր դպրոց ունենալու հարցն օրակարգային էր: Այստեղ ուսում է ստանում 120-ից ավելի աշակերտ, իսկ դպրոցի ներկա պայմանները չեն համապատասխանում ժամանակակից շինարարական նորմերին: Նոր դպրոցը կառուցվում է ԱՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Կապալառու կազմակերպությունը` «Արսսաթան» ՍՊԸ-ն է:

 

 

 

Ավելին այս բաժնում