Կիրակի, 22 Ապրիլի 2018

Օրացույց

« Ապրիլ 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            


Վերսկսվել է Բերձորի բժշկական կենտրոնի շինարարությունը

Ուրբաթ, 17 Նոյեմբերի 2017 10:41

Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի շրջանային բուժմիավորման նոր շենքի շինարարության հիմնարկեքը կատարվել էր դեռ 2012 թվականին: Երկարատև դադարից հետո աշխատանքները շարունակվում են պետական բյուջեի միջոցներով:

Անցած տարիների ընթացքում ,,Վրեժ,, և ,,Ստակ,, ընկերություններն իրականացրել են շենքի կմաղքի և միջնորմների կառուցումը, արտաքին հարդարումը, լուսամուտների տեղադրումը և շինարարական այլ աշխատանքներ: Բուժհաստատության կառուցման առաջին փուլի ֆինանսավորումն իրականացրել է Արցախի միակ բջջային օպերատոր` ,,Ղարաբաղ Տելեկոմ,, ՓԲԸ-ն: 

 

Բժշկական կենտրոնի շինարարության երկրորդ փուլը  մեկնարկել է նոյեմբերի սկսզբից: Աշխատանքներն իրականացվում են պետբյուջեի հաշվին` ,,Սուր Նարեկ,, ՍՊԸ կազմակերպության կողմից:

 

Ներկայումս կատարվում են ներքին ու արտաքին ինժեներական կոմունիկացիաների մոնտաժային, սվաղի և ներքին հարդարման, դռների տեղադրման, մուտքի և ելքի աստիճանավանդակների կառուցուման աշխատանքերը: Շինաշխատանքներին հետևում են Քաղաքաշինության նախարարության Բերձորի գրասենյակի տեխհսկիչները:

 

Բերձորի բուժհաստատությունը կունենա վիրահատարան, ծնարան, դիահերձարան, մանկական բաժանմունք և ստացիոնար բուժման համար անհրաժեշտ բոլոր միջոցները: Շենքի նախագիծը համապատասխանում է շինարարական նորմերին:

 

Նախագծի համաձայն, բուժհաստատությունը շահագործման կհանձնվի 2018 թվականին:

 

Ավելին այս բաժնում