Կիրակի, 22 Ապրիլի 2018

Օրացույց

« Ապրիլ 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            


Աղավնո բնակավայրի շինարարությանն առընչվող հարցերի քննարկում քաղաքաշինության նախարարի մոտ

Երկուշաբթի, 31 Հոկտեմբերի 2016 23:13

Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի այսօրվա  հրավիրած խորհրդակցությանը քննարկվել են բնակարանաշինության, մասնավորապես, Աղավնո բնակավայրի 2-րդ և 3-րդ թաղամասերի շինարարությանը վերաբերող հարցեր:

ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կ.Շահրամանյանը խորհրդակցությանը մասնակից կապալառու ընկերությունների պատասխանատուներին և տեխնիկական հսկողության բաժնի տեխհսկիչներին կոնկրետ հանձնարարականներ է տվել, որ մինչև տարեվերջ ավարտեն երկու  թաղամասերի աշխատանքները: 

Պատասխանատուները նախարարին են ներկայացրել Աղավնոյի բնակելի առանձնատների շինարարության, ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի կառուցման, էներգամատակարարման, տարածքի բարեկարգման  և ընթացիկ  այլ աշխատանքների մասին  բանավոր հաշվետվություն:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որոշ աշխատանքների ավարտը երկարաձգել, կապված եղանակային անբարենպաստ պայմանների հետ:

 

Նշենք, որ բնակավայրի առաջին թաղամասը, շուրջ 26 բնակարանով շահագործման է հանձնվել սեպտեմբերի 3-ին:

Ավելին այս բաժնում