Երեքշաբթի, 19 Հունիսի 2018

Օրացույց

« Հունիս 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  


Բարի գալուստ Արիավան /Աղավնո/

Շաբաթ, 03 Սեպտեմբերի 2016 23:17

ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղը նոր բնակելի թաղամաս ունի:

Հանդիսավորությամբ բացվեց Աղավնո գյուղի Արիավան թաղամսը:

ԼՂՀ հռչակման 25-ամյակի միջացառումների շրջանակներում, հանդիսավորությամբ բացվեց նորակառույց թաղամասը՝ բոլոր ենթակառույցներով:

Միջոցառմանը մասնակցել են հոգևոր ու աշխարհիկ դասի ներկայացուցիչներ, հյուրեր արտերկրից ու սփյուռքից,  Արցախի ու Հայաստանի  իշխանությունները՝ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ: 

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել ,,Արի,, հիմնադրամին` ծրագրի իրականացման մեջ ունեցած գործուն մասնակցության համար եւ ընդգծել, որ գյուղական բնակավայրերի շենացումը եղել է ու կմնա հանրապետության ռազմավարական խնդիրների առաջնահերթություններից՝ արժեւորելով այն ժողովրդագրական, քաղաքական եւ սոցիալ-տնտեսական տեսանկյուններից:

Արիավան նոր թաղամասի մասին Քաղաքաշինության նախարարությունը բազմիցս է լուսաբանել, ինչպես պաշտոնական կայքէջի /mudnkr.am/ միջոցով, այնպես էլ Արցախի հանրային հեռուստատեսության ,,Շինհարթակ,, հաղորդման  եթերում:

Ավելին այս բաժնում