Կիրակի, 22 Ապրիլի 2018

Օրացույց

« Ապրիլ 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            


Ապրիլյան պատերազմի օրերին Արիավանում աշխատանքները չեն դադարել

Շաբաթ, 28 Մայիսի 2016 14:27

Աղավնո գետի ափին շարունակվում են Արիավան բնակավայրի աշխատանքները:

Արիավանում աշխատող կապալառու կազմակերպությունների աշխատուժն ու մեխանիզմների մեծ մասը չնայած ապրիլի 5-ից հետո տեխափոխվել էին առաջնագիծ ինժեներական աշխատանքներ կատարելու համար, այնուամենայնիվ, այստեղ աշխատանքները շարունակվել են հիմնականում բարեկարգման ուղղությամբ: Արիավանի առաջին թաղամասը բոլոր ենթակառուցվածքներով, շուրջ 26 բնակարանով` պատրաստ է շահագործման: Այստեղ իրականացվել է հիմնապատերի և պատերի կառուցում, բոլոր առանձնատները շրջափակվել են մետաղական ցանկապատերով ու դռներով : Թաղամասը   ջրաֆիկացված է:  


2-րդ թաղամասում այս օրերին 7 առանձնատան տանիք է կառուցվել: Մյուս բնակարաններում տանիքի կառուցումը կավարտվի հունիս ամսում: 2-րդ և 3րդ թաղամասերում ավարտվել են ներքին ջրամատակարարման ցանցի և կոյուղագծերի աշխատանքները, իսկ արտաքին ջրամատակարարման համար աշխատանքներ են տարվում:

Նախատեսվում է բնակավայրը շահագործման հանձնել սեպտեմբերի 2-ին` ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակում:

 

Ավելին այս բաժնում