Երեքշաբթի, 19 Հունիսի 2018

Օրացույց

« Հունիս 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  


Շարունակվում է Հայկազյանի դպրոցի շինարարությունը

Երկուշաբթի, 21 Մարտի 2016 13:10

ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Հայկազյան համայնքում հիմքից դպրոց է կառուցվում:

Նորակառույց կրթօջախն ըստ նախագծի, տիպային, եռահարկ շենք է` նկուղային ու մանսարդային հարկերով: Արդեն ավարտվել են պատերի շարվածքը, աշխատանքներ են տարվում երկրորդ հարկի ծածկի և տանիքի կառուցման ուղղությամբ: Հայկազյանի դպրոցը կունենա նաև միջոցառումների դահլիճ: Նախատեսվում է բակում կաթսայատուն կառուցել, իսկ դասասենյակներում կտեղադրվեն ջեռուցման համակարգեր: Դպրոցը կզինվի նոր գույքով: Շինարարությունն ավարտելուց հետո կբարեկարգվի նաև դպրոցին հարող տարածքը և կցանկապատվի: Հայկազյանը կունենա ժամանակակից ստանդարտներին համապատասխան կրթօջախ: Դպրոցը կառուցվում է ԼՂՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Շինարարության պատվիրատուն Քաղաքաշինության նախարարությունն է, կապալառու կազմակերպությունը` ,,Արսսաթան,, ՍՊԸ-ն: Ավելացնենք, որ Հայկազյանը Քաշաթաղի շրջանի հարավային թևի համայնքներից է: Այստեղ կհաճախեն նաև հարևան Ջանֆիդա, Սահար, Դարբնոց և Որոտան համայնքների աշակերտները:

 

 

Լուսանկարները` Զոհրաբ Ըռքոյանի

 

Ավելին այս բաժնում