Երկուշաբթի, 23 Հուլիսի 2018

Օրացույց

« Հուլիս 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          


Գյուղաշինության առաջին հաջողված փորձը. Աղավնո

Չորեքշաբթի, 16 Մարտի 2016 13:28

Քաշաթաղի շրջանի Աղավնո բնակավայրը հանրապետության ամենամեծ շինհրապարակն է, որտեղ միանգամից կառուցվում է 50 առանձնատուն: 

Նպատակը այնպիսի մի գյուղ ստեղծելն էր, որի կենցաղային կարելիությունները շատ նման լինեն արևմուտքում գոյություն ունեցող գյուղերին, որպէսզի բարելավվի գյուղացիների ապրելակերպը: Ու այսպես, գործարարները ԼՂՀ վարչապետի, Քաղաքաշինության նախարարի և համապատասխան մասնագետների հետ համատեղ, կազմել են տարածքի գլխավոր հատակագծի և 50 բնակելի տների տեղակապման նախագիծը: Գորիս-Ստեփանակերտ մայրուղու հարևանությամբ, Աղավնո գետի ափին՝ նույնանուն գյուղի տեղում, կառուցել մի նոր գյուղ՝ Արիավանը, եվրոպական չափանիշներով, անհրաժեշտ ենթակառուցվածքներով, արդի շինարարության ձևաչափերին համապատասխան: Այսպես, քարը քարի վրա դնելով, հիմնվեց գյուղը, որն իր եզակի ճարտարապետությամբ ու գրավչությամբ Արցախում առաջինն է: Բնակարանները 3 և 4 սենյականոց են  առաջին թաղամասում մեկ հարկանի, երկրորդում` երկհարկանի:Ծրագիրը եռափուլ է, յուրաքանչյուր փուլում նախատեսվում է կառուցել 50 բնակելի առանձնատուն: Գյուղաշինության առաջին փորձը կարելի է հաջողված համարել, վստահեցնում է քաղաքաշինության նախարարության ԿՇՎ պետի տեղակալ Վանյա Գասպարյանը: Արիավանում այժմ վերջին աշխատանքներն են տարվում: Բարեկարգվում են բնակարանների մերձակա տարածքը: Արդեն տեղադրվել են եզրաքարերը, կոպճապատվում են ճանապարհները: Ավարտվել է արտաքին ջրամատակարարման, լուսավորության և ներքին կոյուղացանցի կառուցումը: Արիավանցիները բնական ճնշումով մշտական խմելու և ոռոգման ջուր կունենան: Այստեղ փորձ է արվել նաև, արեգակի ճառագայթներով ապահովել տաք ջուրը, որպէսզի տեղացիներն ապրեն այնպիսի հարմարություններով, ինչպէս մարդիկ ապրում են աշխարհի որեւէ զարգացած այլ երկրներում: Յուրաքանչյուր առանձնատուն ունի իր հարակից տարածքը՝ տնամերձ հողը, որպէսզի այստեղ զբաղվեն նաև հողագործությամբ: Համայնքի ղեկավար Մյասնիկ Մաթևոսյանի խոսքով, բնակավայրի հողը բերրի է, մարդիկ այստեղ կարող են պտղաբուծությամբ, մեղվաբուծությամբ ու անասնապահությամբ զբաղվել:

Քաշաթաղի վերաբնակեցումը մշտական քննարկումների թեմա է, որի շուրջ տեսակետները միշտ էլ տարբեր են: Մյուս կողմից, Քաշաթաղում բնակություն հաստատել ցանկացողների օրեցոր աճող թիվը վկայում է, որ շրջանը զարգացման կայուն ճանապարհին է: Նորակառույց բնակարանների մի մասը սոցիալական ծրագրերի շրջանակներում տրամադրվելու է վերաբնակիչներին, իսկ մյուս մասը վաճառվելու է հիփոթեքային արտոնյալ պայմաններով: Տարածքում այյժմ աշխատում են 6 կապալառու կազմակերպություններ: Նախատեսվում է աշխատանքներն ավարտին հասցնել ընթացիկ տարվա սեպտեմբերին:

Ավելացնենք, որ վերաբնակեցման գոտու զարգացման շրջանակներում ԼՂՀ կառավարության, լիբանանահայ գործարարների կողմից հիմնադրված ,,Artsakh Roots Investment,, /ARI/ ընկերության համաֆինանսավորմամբ` Աղավնոյում 2013 թվականին կյանքի կոչվեց այս ծրագիրը, որն առաջին հերթին միտված էր զարկ տալու Արցախի ժողովրդագրության աճին:

 

Աղավնոյի մասին առավել մանրամասն կտեղեկացնենք մարտի 29-ին` Արցախի հանրային հեռուստատեսության ,,Շինհարթակ,, ծրագրի եթերում:

Ավելին այս բաժնում