Կիրակի, 22 Ապրիլի 2018

Օրացույց

« Ապրիլ 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            


Կումայրիի նորակառույց կրթօջախը

Չորեքշաբթի, 24 Փետրվարի 2016 07:28

Ավարտվում է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Կումայրիի դպրոցի վերակառուցման-վերանորոգման շինարարության աշխատանքները:

Շինարարության առաջին փուլում կատարվել է քանդման, ամրացման, այնուհետև` վերանորոգման աշխատանքներ: Ներքին հարդարման, ներկարարական ու կահավորման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են: Փոխվել է շինության տանիքը, տեղադրվել են նոր դռներ ու լուսամուտներ: Շահագործման է հանձնվել կաթսայատունը: Դասապրոցեսն այժմ ընթանում է ժամանակակից պայմաններում: Շենքը երկհարկանի է, ներառյալ ստորգետնյա մասը: Կրթօջախը, որի շինարարությունը սկսվել է 2014 թվականին, արդեն ավարտման փուլում է: Դպրոցի ջրամատակարարման հարցն այլևս իրականություն կդառնա, պոմպակայանի կառուցման աշխատանքները կավարտվեն շուտով: Տարվում են աշխատանքներ շենքի արտաքին մասի ներկարարական, տարածքի բարեկարգման, ցանկապատի տեղադրման և հենապատի կառուցման ուղղությամբ: Վերանորոգման-վերակառուցման աշխատանքներն իրականացվում է ԼՂՀ պետական բյուջեի միջոցներով: Պատվիրատուն` Քաղաքաշինության նախարարությունն է, կապալառուն` ,,Արգիշտի,, ՍՊԸ-ն: Կումայրիի դպրոցը կծառայի նաև հարևան` Փակահան, Վարդաբաց, Հալե, Մամարք և Շիրակ գյուղերի աշակերտներին:Դպրոցականների թիվը 50-ից ավելի է:  

Ավելին այս բաժնում