Երեքշաբթի, 19 Հունիսի 2018

Օրացույց

« Հունիս 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  


Ավարտման փուլում է Միջնավանի դպրոցի վերանորգման աշխատանքը.

Երկուշաբթի, 22 Փետրվարի 2016 06:22

ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքային համայնքի դպրոցը խորհրդային տարիների ժառանգություն է:

Շենքը տիպային` երկհարկանի շինություն է: Զինադադարից հետո այստեղ մի քանի անգամ մասնակի նորոգման աշխատանք էր տարվել, սակայն, վերանորոգման-վերակառուցման խիստ անհրաժեշտություն կար: Միջնավանի դպրոցի Կրթօջախի ձախ թևի երկու հարկերում շինարարական անցուդարձ է: Ամբողջությամբ վերափոխվել է տանիքը, տեղադրվել են նոր դռներ ու լուսամուտներ, վերանորոգվել է սպորտդահլիճը: Բակում կաթսայատուն է կառուցվել, այժմ դպրոցը ջեռուցվում է: Ներկայումս աշխատանք է տարվում առաջին հարկի հատակների կառուցման ուղղությամբ: Վերանորոգման աշխատանքներն ավարտելուց հետո դպրոցամերձ տարածքը կբարեկարգվի: Կապիտալ վերանորոգումն իրականացվում է ԼՂՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Շինարարության պատվիրատուն ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունն է, կապալառուն` ,,ԱԿԱ,, ՍՊԸ-ն: Ավելացնենք, որ Միջնավանի կրթօջախում ուսում են ստանում 70-ից ավելի երեխաներ:

 

Լուսանկարը` Զոհրաբ Ռքոյանի

Ավելին այս բաժնում