Երկուշաբթի, 23 Հուլիսի 2018

Օրացույց

« Հուլիս 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          


Ընթացքի մեջ է Հայկազյանի դպրոցի շինարարությունը

Երեքշաբթի, 27 Հոկտեմբերի 2015 06:12

ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Հայկազյան համայնքում հիմքից դպրոց է կառուցվում:

Ըստ նախագծի, նորակառույցը կլինի տիպային, եռահարկ շինություն, ներառյալ` նկուղային ու մանսարդային հարկերը, և կհամապատասխանի շինարարական արդի չափանիշներին: Հայկազյանի կրթօջախը կառուցվում է ԼՂՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Շինարարության պատվիրատուն Քաղաքաշինության նախարարությունն է, կապալառու կազմակերպությունը` ,,Արսսաթան,, ՍՊԸ-ն: Արդեն ավարտվել են նկուղային և առաջին հարկերի պատերի շարվածքը, աշխատանքներ են տարվում առաջին հարկի ծածկի կառուցման ուղղությամբ: Հայկազյանի դպրոցը կունենա նաև միջոցառումների դահլիճ: Նախատեսվում է բակում կաթսայատուն կառուցել, իսկ դասասենյակներում կտեղադրվեն ջեռուցման համակարգեր: Ավելացնենք, որ Հայկազյանը Քաշաթաղի հարավային թևի համայնքներից է կազմված չորս բնակավայրերից՝ Հայկազյան, Ջանֆիդա, Սահար և Դարբնոց: Դպրոցն ունի մոտ 120 աշակերտ: 

Ավելին այս բաժնում