Երկուշաբթի, 23 Հուլիսի 2018

Օրացույց

« Հուլիս 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          


Շինարարական աշխատանքներ Մոշաթաղի դպրոցում

Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2015 08:40

Վերանորոգվում-վերակառուցվում է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Մոշաթաղի միջնակարգ դպրոցը:

Մոշաթաղը հարևան Հերիկ և Բերդիկ գյուղերի հետ մեկ համայնք է կազմում: Սա Քաշաթաղի շրջանի մեծ բնակավայրերից մեկն է: Շրջանի վերաբնակեցման առաջին օրերից այստեղ գործում է խորհրդային տարիներին կառուցված կրթօջախը: Առաջին զանգն այստեղ հնչել է 1995 թվականի սեպտեմբերի 1-ին: Կրթօջախի տիպային երկհարկանի շենքի մի հատվածը չէր օգտագործվում: Պետական աջակցությամբ նախորդ տարի այստեղ սկսվել են վերանորոգման-վերակառուցման աշխատանքները: Փոխվում է տանիքը, բարեկարգվում են դասասենյակներն ու կրթօջախի տարածքը, նորոգվում է մարզադահլիճը: Առաջին հարկի մի հատվածը հատկացվել է արդեն երկրորդ տարին գործող մանկապարտեզին: Շինարարության պատվիրատուն ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունն է, կապալառուն` ,,Արգիշտի,, ՍՊԸ-ն: Շենքն ամբողջությամբ պատրաստ կլինի մինչև տարեվերջ:

Ավելին այս բաժնում