Շաբաթ, 26 Մայիսի 2018

Օրացույց

« Մայիս 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      


Աշանը վերանորոգված մարզադահլիճ ունի

Երկուշաբթի, 06 Նոյեմբերի 2017 11:58

ԱՀ կառավարության և Հայ Հեղափոխական Դաշնակցության  Կանադայի կառույցի աջակցությամբ՝Մարտունու շրջանի Աշան համայնքում վերանորոգվել է դպրոցին կից մարզադահլիճը:

288 քառ./մ մակերեսով մարզադահլիճն ունի ժամանակակից պայմաններին համապատասխան հանդերձարաններ, առանձին լոգախցիկներ, զուգարաններ և մարզադահլիճի համար անհրաժեշտ պարագաներ:

Արցախյան պատերազմում նահատակված Աշանի դպրոցի շրջանավարտների հիշատակին վերանոգված մարզադահլիճը կրում է գյուղի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար Արմեն Ավագյանի անունը:

Մարզադահլիճի բացման կարմիր ժապավեն կտրելու պատիվը տրվել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանին և Արմեն Ավագյանի դուստր` Հերմինե Ավագյանին:

Ավելին այս բաժնում