Երեքշաբթի, 24 Ապրիլի 2018

Օրացույց

« Ապրիլ 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            


Շահագործման հանձնվեց Սոսի դպրոցը

Կիրակի, 10 Սեպտեմբերի 2017 06:27

2015 թվականին ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ սկսվել է Սոսի դպրոցի շինարարությունը:

Սոս համայնքում աշակերտների թիվը հասնում է 180-ի: Տարեցտարի այստեղ ծնունդների աճ է նկատվում: Ուստի դպրոցական նոր շենք ունենալն այստեղ անհրաժեշտություն էր, հատկապես որ կրթօջախի նախկին շենքը վթարային վիճակում էր: Նոր ուսումնական տարում դպրոցական նոր, հարմարավետ ու ժամանակակաից չափանիշներին համապատասխանող շենքը լավագույն նվերն էր աշակերտներին և ուսուցիչներին: 

 

Սոս համայնքի դպրոցի բացման արարողությանը Արցախի Հանրապետության Նախագահն է մասնակցել.

 

Նախագահը երախտագիտություն է հայտնել ամերիկահայ բարերար Ջերարդ Թրփանջյանին եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի իրականացման համար: Երկրի ղեկավարը կարեւորել է շրջաններում եւ գյուղական բնակավայրերում դպրոցական ցանցի ընդլայնումն ու արդիականացումը՝ այն համարելով կրթության եւ մտավոր ներուժի զարգացման առանցքային բաղադրամասերից մեկը:

 

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից եւ սփյուռքից:

Ավելին այս բաժնում