Ուրբաթ, 24 Նոյեմբերի 2017

Օրացույց

« Նոյեմբեր 2017 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      


Ճարտար. Ավարտվում է ՍԲ Վարդանանց եկեղեցու շինարարությունը

Երեքշաբթի, 08 Օգոստոսի 2017 06:08

Ճարտարի սուրբ Վարդանանց եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 2015 թվականին: Շինարարությունն այժմ ավարտման փուլում է:

Նախքան ՍԲ Վարդանանցի կառուցումը Ճարտարում  միակ սրբավայրը Սուրբ Եղիշե վանքն էր համարվում, որը քաղաքից բավական հեռու է, բնակիչներից շատերի համար` անհասանելի: ՍԲ Վարդանանցի կառուցումը ոչ միայն օրհնաբեր կլինի ճարտարցիներին.Պսակադրության, մկրտության և այլ եկեղեցական տոների առիթով, ճարտարցիներն այլևս  ստիպված չեն լինի հասնելու  Ամարաս գործող վանք: 

 

Սուրբ Վարդանանց եկեղեցին կառուցվում է ,,Հայկական գյուղերի զարգացման,, հիմնադրամի միջոցներով: Յուրատիպ ճարտարապետությամբ, երկգմբեթ ու 3 մուտքով աստծո տան  զանգերը կղողանջեն 2018 թվականին:

 

 

Այժմ կատարվում են եկեղեցու ներքին հարդարման, երեսպատման, զուգահեռ` տարածքի բարեկարգման աշխատանքները: Երեսպատման քարի գույնը հատընտիր է. այն համապատասխանեցվել է տարածքում գտնվող մշակույթի տան քարի գույնին, ուշադրություն դարձնելով երիտասարդ քաղաքային համայնքի ճարտարապետական տեսքին: 

 

Ավելին այս բաժնում