Շաբաթ, 26 Մայիսի 2018

Օրացույց

« Մայիս 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      


Արցախում Սպայական ընտանիքների համար նոր թաղամաս է կառուցվում

Երեքշաբթի, 04 Հուլիսի 2017 08:33

Մարտունիում վերջերս շահագործման հանձնված թաղամասի հարևանությամբ կառուցվում է նոր թաղամաս՝ նույն նախագծով:

Արցախի Մարտունի քաղաքում նոր թաղամաս է կառուցվում՝ 4 շենքերով, քառահարկ: Հողային հարթեցման, բետոնային աշխատանքներն արդեն ավարտվել են: Երկու շենքում կատարվում են պատերի շարվածքը, մյուս երկուսում՝ հիմքի կառուցումը: 

 

Բնակարանաշինության այս ծրագիրը շահույթ չհետապնդող նախագիծ է, որը կառուցելուց հետո տրամադրվելու է սպայական ընտանիքներին: Ավելի վաղ Մարտունիում, շահագործման էր հանձնվել ևս մեկ թաղամաս, որոնք ևս տրվել են սպայական ընտանքիներին: Բնակարանների մի մասը տրամադրվելու է բազմազավակ և այլ սոցիալական խումբ ունեցող ընտանիքներին:  Նախագծի համաձայն, բոլոր շենքերը կունենան ապաստարաններ:

 

 

 

Շինարարությունն իրականացնում է ,,Ֆերզիտ,, ՍՊԸ-ն: Նոր թաղամասի շահագործումը նախատեսված է 2020 թվականին:

 

Ավելին այս բաժնում