Շաբաթ, 26 Մայիսի 2018

Օրացույց

« Մայիս 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      


Ընթացքի մեջ է Սոսի դպրոցական նոր շենքի կառուցումը

Շաբաթ, 08 Հոկտեմբերի 2016 07:40

ԼՂՀ Մարտունու շրջանի Սոս համայնքում շարունակվում է դպրոցական նոր, տիպային շենքի և մարզադահլիճի  կառուցման աշխատանքները:

Սոսի դպրոցական շենքը կառուցվում է ,Հայաստան,, համահայկական հիմնադրամի և ԼՂՀ կառավարության համատեղ ֆինանսավորմամբ: Դպրոցի ուսումնական շենքի տանիքի ծածկն արդեն կառուցվել է, աշխատանքներ են տարվում ներքին հարդարման, միջնորումների կառուցման, էլեկտրամոնտաժման, ջրամատակարարման համակարգերի տեղադրման ուղղությամբ: Իսկ մարզադահլիճում ավարտվել են ադմինիստրատիվ սենյակների և հանդերձարանների կառուցման աշխատանքները, այստեղ պատրաստվում են կառուցել տանիքի ծածկը: Կատարված աշխատանքները համապատասխանում են նախագծանախահաշվային փաստաթղթերի պահանջներին:

Շենքը երկհարկանի է: Շահագործումից հետո կունենա ժամանակակից չափանիշներին համապատասխան բոլոր պայմաններն ու հնարավորությունները: Նախատեսվում է դպրոցական շենքը շահագործման հանձնել 2017-ին: Ավելացնենք, որ Սոս համայնքում աշակերտների թիվը հասնում է 180-ի:

 

 

Ֆինանսավորումը՝ ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամ և ԼՂՀ պետական բյուջե

Պատվիրատու՝ ԼՂՀքաղաքաշինության նախարարություն

Կապալառու՝ ,,Ստարտ պլյուս,, ՍՊԸ-ն:

Ավելին այս բաժնում