Շաբաթ, 26 Մայիսի 2018

Օրացույց

« Մայիս 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      


Մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի Կարմիր Շուկայի դպրոցի նոր շենքը

Երեքշաբթի, 27 Սեպտեմբերի 2016 10:02

2016-17 ուս. տարվա առաջին զանգը  Կարմիր Շուկայում պետք է հնչեր նոր դպրոցում: Ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների պատճառով,  այստեղ շինարարական  աշխատանքները որոշակիորեն հետաձգվել են:

Կարմիր Շուկայի դպրոցական նոր շենքի շինարարական աշխատանքները սկսվել  են  2011 թվականից: Շինարարության առաջին փուլում իրականացվել են հողային հարթեցման, շենքի տեղակապման ու բետոնային աշխատանքներ: Շենքը տիպային է, նկուղայինի հետ միասին` եռահարկ: Կրթօջախը 300 տեղանոց է, հարմարավետ, ընդարձակ դասասենյակներով, մասնագիտական կաբինետներով, կենտրոնացված ջեռուցման համակարգով, մշտական ջրով: Կարմիր Շուկայում դպրոցական նոր շենք ունենալն անհրաժեշտություն էր, քանի որ ներկայում գործող դպրոցը վթարային վիճակում է: Բացի այդ, այստեղ տարեցտարի ծնելիության աճ է նկատվում:

Այժմ աշխատանքներ են տարվում ներքին ու արտաքին հարդարման, տարածքի բարեկարգման ուղղությամբ: 

Շինարարության ընթացքում հիմնականում տեղական հումք է օգտագործվել: Նախատեսվում է դպրոցը շահագործման հանձնել  մինչև տարեվերջ:

 

Շինարարությունն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին

Պատվիրատու` ԼՂՀ քաղաքաշինության նախարարություն.

Կապալառու`,,Ռաֆո,, ՍՊԸ : 

Ավելին այս բաժնում